Ինչպես հայտնի է, ավարտված մրցաշրջանում Ռադամել Ֆալկաոն այդպես էլ չկարողացավ լոնդոնյան «Չելսիում» լավագույնս դրսևորվել (հանդես էր գալիս վարձակալության հիմունքներով) ու գալիք մրցաշրջանում պատրաստվում է վերադառնալու նախկին ակումբ: Կոլումբիացի հարձակվողը մասնավորապես ասել է հետևյալը. «Ներկայումս մտածում եմ «Մոնակո» վերադառնալու մասին: Գործնականում դրա համար ամեն ինչ պատրաստ է: Սա ինձ համար լավագույն տարբերակն է: Այդ թվում նաև հավաքականից կրկին հրավեր ստանալու առումով»:
Ավարտված մրցաշրջանում երեսնամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում մասնակցել է տասը խաղի, դարձել մեկ գոլի հեղինակ:
Երևելի արդյունք չէ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ